Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող քաղաքացիներին

09 Օգոստոս, 2019 11:48
Երևանի քաղաքապետարանը բնակարան է նվիրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող քաղաքացիներին

Երևան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։ Երևանի ավագանին թույլատրեց Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.10 շենքի հ.5 ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներ` Արմեն Ավետիսյանին, Հայկ Ավետիսյանին, Մարիամ Ավետիսյանին, Վարդուհի Ավետիսյանին և Ռուզաննա Խաչատրյանին վերաբնակեցնելու նպատակով անհատույց նվիրել Սիսակյան փողոցի հ.16 շենքի թիվ 98 հասցեում գտնվող 62.3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանը։

«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքում։ Այդ շենքը գտնվում է փլուզման սպառնալիքի տակ և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով, քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարան»,- «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին