Կարևոր իրադարձություններ

Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

09 Օգոստոս, 2019 11:25
Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Ժուռնալիստների միության նախկին նախագահ (1992-2017 թթ.) Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելըկամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելըկամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։

Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին