Կարևոր իրադարձություններ

Գրպանահատությամբ զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ. Պետրոսյան

08 Օգոստոս, 2019 15:42
Գրպանահատությամբ զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ. Պետրոսյան

Գրպանահատությունը կարելի է դիտարկել որպես պրոֆեսիոնալ հանցավորության դասական օրինակ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը:

«Այս հանցատեսակով զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում գրպանահատության դեպքերի բացահայտման տոկոսը բարձր է, կազմում է շուրջ 45 տոկոս:

«Որոշակի առումներով բարձր է գրպանահատության լատենտայնությունը, քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին չդիմելու դեպքերի քանակը, դա ինքնին իր հերթին հնարավորություն է տալիս գրպանահատներին մնալ անպատիժ ու շարունակել զբաղվել դրանով»,- ասաց Պետրոսյանը:

Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետը տեղեկացրեց, որ գրպանահատներն «աշխատում են» հիմնականում հանրային վայրերում, հասարակական տրանսպորտում:

«Կատարման վայր հիմնականում հանդիսանում են հասարարական տրանսպորտը, հասարակական վայրերը՝ օրվա ծանրաբեռնված ժամերին: Քաղաքացիների կողմից պետք է առավել ուշադրություն դարձվի իրենց գույքին, պետք է արձագանքել ու անպատասխան չթողնել նմանատիպ դեպքերը»,- ասաց նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին