Կարևոր իրադարձություններ

Պատահականորեն Ռեմբրանդտի բնօրինակը գնած բելգիացին պատրաստվում է այն 60 000 անգամ թանկ վաճառել

07 Օգոստոս, 2019 23:48
Պատահականորեն Ռեմբրանդտի բնօրինակը գնած բելգիացին պատրաստվում է այն 60 000 անգամ թանկ վաճառել

Բելգիացին, ով մի քանի տարի առաջ պատահականորեն գնել էր Ռեմբրանդտի «Հիսուսի դիմանկարը» կտավի բնօրինակը, այսօր կարող է դրա դիմաց 60 000 անգամ շատ գումար ստանալ: Այս մասին հաղորդել է The Brussels Times թերթը:

Մի քանի տարի առաջ բարում բելգիացին հանդիպել էր քաղաքացու, որ խրված էր պարտքերի մեջ: Բելգիացին որոշել էր նրան օգնել, առաջարկել էր 500 եվրո մի նկարի համար, որը թե՛ իր,  թե՛ վաճառողի կարծիքով, ավելի քիչ արժեր, քանի որ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այն բնօրինակ կարող է լինել:

Տարիներ անց բելգիացու` արվեստից շատ ավելի հասկացող ընկերները ստիպել են, որ նա նկարը տանի փորձագետի մոտ, և հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ այն աշխարհահռչակ Ռեմբրանդտի ձեռքի գործն է:  Փորձագետը այն 30  միլիոն եվրո է գնահատել:
Բելգիացին որոշել է վաճառել նկարը և գումարը ներդնել իր սիրելի ֆուտբոլային ակումբի ծրագրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին