Կարևոր իրադարձություններ

Նալբանդյան գյուղում դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել

07 Օգոստոս, 2019 19:58
Նալբանդյան գյուղում դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է 1964թ. ծնված համագյուղացուն՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին