Կարևոր իրադարձություններ

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր․ Փաշինյան

07 Օգոստոս, 2019 18:20
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր․ Փաշինյան

«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ծրագրերը, ըստ վարչապետի, համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից:

«Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում.

  • 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,
  • 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
  • 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
  • 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
  • 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
  • 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
  • 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
  • 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
  • 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ», – հայտնել է կառավարության ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին