Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում տղամարդը օղու շշով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին, ով մահացել է

06 Օգոստոս, 2019 16:38
Վարդենիսում տղամարդը օղու շշով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին, ով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 29-ին՝ժամը 21:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը, վիճաբանության ընթացքում օղու տարայով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:


Վերջինս փակ գանգուղեղային տրավմայից առաջացած գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման հետևանքով օգոստոսի 4-ին՝ ժամը 20.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին