Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հայտնաբերել է ավտոմեքենայի գազի բալոնի ներսում թաքցված 57 բջջային հեռախոսներ

06 Օգոստոս, 2019 10:35
ՊԵԿ-ը հայտնաբերել է ավտոմեքենայի գազի բալոնի ներսում թաքցված 57 բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից

ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

   
 

Լրահոս

Դիտել ավելին