ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, ազատազրկման ձևով պատիժը կրելու վայրում իրացնելու նպատակով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և առաքելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց կողմից ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.-ն ձերբակալվել է։