Կարևոր իրադարձություններ

«Մենք մտադիր ենք Սիրիայում ռազմական նոր գործողություն իրականացնել»․ Էրդողան

04 Օգոստոս, 2019 20:58
 «Մենք մտադիր ենք Սիրիայում ռազմական նոր գործողություն իրականացնել»․ Էրդողան

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ  Թայեպ Էրդողանն այսօր հայտատարել է,  որ Թուրքիան մտադիր է Սիրիայում ռազմական նոր գործողություն իրականացնել։

Էրդողանը նաև ասել է, որ Եփրատի արևելյան հատվածում նախատեսված ռազմական գործողության մասին իրենք  տեղյակ են պահել ԱՄՆ-ին և Ռուսաստանին։

Էրդողանը  նաև  ասել է, որ «մենք մօտիկ անցյալին ռազմական գործողությունների դիմեցին ու մուտք  գործեցինք  Աֆրին, Ջարաբլուս  եւ Ալ- Բաբ,  «Մեկ անգամ ևս ուզում եմ  աշխարհին հիշեցնել, որ մեր համբերությունն անսահման չէ, և այդ  համբերությունն այսօր արդեն սպառվել է»,- ասել է Էրդողանը։

Ըստ թուրքական «Դեյլի  սապահ» պարբերականի՝ Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազմական ցանկացած գործողության նպատակն է    ուժեղ հարված տալ  Սիրիայի հյուսուսում տեղակայված քրդական  «Սիրիայի  դեմոկրատական ուժեր» խմբավորմանը,  որ մինչև վերջերս  վայելում էր ԱՄՆ-ի աջակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին