Կարևոր իրադարձություններ

Ազատավան գյուղում Range Rover-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա 4 վիրավոր. Shamshyan.com

04 Օգոստոս, 2019 15:10
Ազատավան գյուղում Range Rover-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Range Rover մակնիշի 08 ОC 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին