Կարևոր իրադարձություններ

ՌԴ ռազմական ավիացիան մարել է անտառում ավելի քան 450 հազար հա տարածքում բռնկված հրդեհը

03 Օգոստոս, 2019 19:50
ՌԴ ռազմական ավիացիան մարել է անտառում ավելի քան 450 հազար հա տարածքում բռնկված հրդեհը

ՌԴ ռազմական ավիացիան մարել է Սիբիրի անտառում ավելի քան 450 հազար հա տարածքում բռնկված հրդեհը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«1 մլն 100 հազար ընդհանուր տարածքից ավելի քան 450 հազար հեկտար տարածքը հրդեհվել է: Կրակը մարվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիայի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իլ-76 BTA ինքնաթիռները 24 թռիչք են իրականացրել՝ 1000 տոննա ջուր բաց թողնելով: Մի-8 ուղղաթիռները 60 թռիչք են իրականացրել՝ 600 տոննա ջուր բաց թողնելով:

3 օրում ավելի քան 3586 տոննա ջուր է բաց թողնվել:

«ՌԴ ՊՆ ինքնաթիռներն ու ուղղաթիռները մասնակցել են հրդեհի մարման աշխատանքներին, դա թույլ է տվել 5 անգամ նվազեցնել կրակի տարածումն ու լիկվիդացնել քաղաքում օդի աղտոտվածությունն ու բարելավել տարածաշրջանում ընդհանուր էկոլոգիական վիճակը»,- նշել են նախարարությունում:   

 

Լրահոս

Դիտել ավելին