Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնում

03 Օգոստոս, 2019 15:46
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստանում է նույնքան աշխատավարձ, որքան իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին հայտնում է hromadske.ua-ն՝ Պետական գործերի կառավարման վարչությանը հղումով:

Մասնավորապես, հունիսին Զելենսկին ստացել է 28 000 գրիվնա աշխատավարձ՝ մոտ 1100 դոլար: Նշվում է, որ նախագահը հավելավճարներ կամ պարգևավճարներ չի ստացել:

Վարչությունը, ի պատասխան ուկրաինական լրատվամիջոցներից մեկի հարցմանը, հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն 2018 թվականին աշխատել է 336 հազար գրիվնա, և այդ գումարն ուղղվել է բարեգործական հիմնադրամի:

 

Լրահոս

Դիտել ավելին