Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում ժայռը փլվել է լողափի վրա, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել

03 Օգոստոս, 2019 11:43
Կալիֆոռնիայում ժայռը փլվել է լողափի վրա, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում ժայռը փլվել է լողափի վրա, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, երկուսը՝ տուժել, հայտնում է NBC 7 հեռուստաալիքը:

Սան Դիեգո շրջանի շերիֆի տվյալների համաձայն՝ ժայռի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ՝ ամերիկյան ժամանակով ժամը մոտ 15:00-ին՝ ալեվարողների շրջանում հայտնի լողափում: Նշվում է, որ միջադեպի ժամանակ լողափում շատ մարդ է հանգստանալիս եղել:

Նշվում է, որ մի կին մահացել է տեղում, մյուս երկուսը՝ հիվանդանոցում:

Լողափը փակվել է անվտանգության նկատառումներով:
 
Картинки по запросу 3 Killed, 2 Hurt in Leucadia Cliff Collapse: Sheriff's Dept. in Leucadia, California, Friday afternoon
 

Լրահոս

Դիտել ավելին