Կարևոր իրադարձություններ

Մոսկովյան դատարանը 2 ամսով երկարաձգել է գործարար Խուդոյանի կալանքը

02 Օգոստոս, 2019 21:41
Մոսկովյան դատարանը 2 ամսով երկարաձգել է գործարար Խուդոյանի կալանքը

Մոսկվայի Տվերսկյան դատարանը մինչև հոկտեմբերի 14-ը երկարաձգել է Оптима девелопмент ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի կալանքը, որը մեղադրվում է 2 մլրդ ռուբլու ծավալով խարդախության մասին գործով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Դատարանը որոշել է բավարարել քննության միջնորդությունը Խուդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին:

Նշվում է, որ Խուդոյանը չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին՝ «Բուտիրկա» քննչական մեկուսարանում գտնվելիս հիպերտոնիկ ճգնաժամով հոսպիտալացվելու պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին