Կարևոր իրադարձություններ

Նոր Հայաստանը, ըստ էության, մի ստարտափ է. Փաշինյան

02 Օգոստոս, 2019 18:26
Նոր Հայաստանը, ըստ էության, մի ստարտափ է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սևան ստարթափ» սամիթում նշեց, որ 2018 թ․-ի հեղափոխությունը, ըստ էության, ստարտափ էր, քանի որ մարդիկ հավաքվեցին մի գաղափարի շուրջ և այսօր, որպես արդյունք, ՀՀ-ում տարածված է ժողովրդի իշխանություն:

Նրա խոսքերով՝ ստարտափ երևույթը պետք է յուրացնի ՀՀ-ում առկա ամեն քաղաքացի:

«Մեր կառավարությունն ամեն օր մարդկանց ուզում է ասել, որ կարևորը փողը չէ, կարևորը գաղափարն է: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, երբ հեղափոխությունից առաջ ամեն ինչ սկսվում և ավարտվում էր նյութով: Նոր Հայաստանում ամեն նյութական արտահայտություն ինչ-որ գեղեցիկ գաղափարի հետևանք է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կառավարության նպատակն է, որ ստարթափը ՀՀ-ում դառնա մենթալիտետ և մտածելակերպ:

Նա կարծում է, որ նոր Հայաստանը, ըստ էության, մի ստարտափ է, որը այնպիսի թափ է հավաքել և դրան կանգնեցնել չի լինի:

«Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք,երբ նավթի դար էր, նավթ չունեինք, երբ բախտի դար էր, բախտ չունեինք, և ահա՝ մենք հասել ենք մտքի դար: 21-րդ դարը առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է: Մենք ունենք միտք և մեր միտքը հաղթելու է»:

 

Լրահոս

Դիտել ավելին