Կարևոր իրադարձություններ

Գավառում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com

01 Օգոստոս, 2019 22:18
Գավառում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքներ, կրծքավանդակի, գոտկային հատվածների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Նորայր Բազիկյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։50-ի սահմաններում Ն. Բազիկյանի և նրա եղբոր՝ Գավառի բնակիչ, 36-ամյա Գեղամ Բազիկյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գեղամը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Նորայրին։

Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին վիրավորին, Գավառի ոստիկանները հայտնաբերել են Գ. Բազիկյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Բազիկյանը ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

 

Լրահոս

Դիտել ավելին