Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀԷՑ աշխատակցի դի

01 Օգոստոս, 2019 19:06
Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀԷՑ աշխատակցի դի

Երեկ՝ հուլիսի 31-ին, ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ՝ ավտոմեքենայում, տղամարդու դի կա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մոտ՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ղեկի մոտ, հայտնաբերել են Էդգար Տ.-ի դին։ Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին