Կարևոր իրադարձություններ

Համահայկական խաղերի մասնակիցները Հայաստան գալիս կազատվեն վիզայի համար վճարից

01 Օգոստոս, 2019 12:40
Համահայկական խաղերի մասնակիցները Հայաստան գալիս կազատվեն վիզայի համար վճարից

Օգոստոսի 6-ից 17-ը Հայաստանում անցկացվելու են Համահայկական 7-րդ խաղերը, որոնց ընթացքում Հայաստան են ժամանելու նաև արտերկրի հայազգի մարզիկներ։ Նրանց ֆինանսական բեռը թեթևացնելու համար կառավարությունն այսօր որոշում ընդունեց նրանց ազատել Հայաստան մուտքի արտոնագրի վճարումից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ կառավարության նիստը վարող փոխվարչապես Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ խաղերի բացումն անցկացվելու է Ստեփանակերտում՝ Արցախում, ինչին հասնելու համար իրենք որոշակի խնդիրներ են հաղթահարել։

 
 

Լրահոս

Դիտել ավելին