Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն այսօր էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին․ Վալերիյ Օսիպյան

24 Հուլիս, 2019 13:25
Ոստիկանությունն այսօր էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին․ Վալերիյ Օսիպյան

Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությանը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, թե թյուր կարծիք կա, թե նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում։

«Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 97 թ․-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի  սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար և աշխատում են»,- ասաց նա։

Ոստիկանապետը վստահեցեց՝ իրենք այսօր էլ փնտրում են Վանո Սիրադեղյանին։  Հարցին՝ գոնե տեղյա՞կ եք, թե նա որտեղ է՝ ՀՀ-ում, արտերկրում, Օսիպյանը պատասխանեց․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած համակարգչի գողությանը, քանի որ մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարողներ, ունեինք վկաներ, բայց գործին այնպիսի հնչեղություն տվեց, որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

 

Ոստիկանապետը նշեց, որ շատ անգամ ինքը ստիպված է հնչեցված հարցերին սեղմ ու սահմանափակ պատասխանել՝ ելնելով գործի օպերատիվ տվյալներից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին