Կարևոր իրադարձություններ

Տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում. Օսիպյանը՝ Իջևանում տեղի ունեցածի մասին

24 Հուլիս, 2019 12:23
Տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում. Օսիպյանը՝ Իջևանում տեղի ունեցածի մասին

Այլևս թույլ չենք տալու, որ ապօրինի ծառահատումներ արվեն: ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում նման արատավոր, անթույլատրելի բան կատարվի»,-ասաց նա:

Հարցին, թե ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, Օսիպյանը պատասխանել է.

«Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում: Անուններ այս պահին չեմ ասի՝ ելնելով գործի հանգամանքներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին