Կարևոր իրադարձություններ

Նախիջևանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն․ Տոնոյան

22 Հուլիս, 2019 12:31
Նախիջևանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն․ Տոնոյան

Հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի որոշ ուղղություններում վերահսկելի լարվածություն կա, քանի որ երկու կողմերից էլ ինժեներական աշխատանքների փորձեր են կատարվում։ Առաջնագծի իրավիճակի մասին այսօր տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս դեպքում, ըստ Տոնոյանի, անհանգստանալու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցները, ըստ նախարարի, եղել են ոչ թիրախային։

«Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել։ Նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն այդպիսի դեպքերը», – ասաց Տոնոյանը՝ որպես հարևան նկատի ունենալով Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։

Տոնոյանը բացատրեց նաև, թե ինչպես է տեղի ունենում այդ կապի հաստատումը։ Երբ դեպք է լինում, ըստ Տոնոյանի, հայկական կողմից կապվում են ադրբեջանական կողմի հետ ու հայտնում միջադեպի մասին, որպեսզի նման դեպքերը կանխվեն։

«Այսինքն՝ նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է», – ասաց Տոնոյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին