Կարևոր իրադարձություններ

Նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

21 Հուլիս, 2019 22:31
Հեղինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ տարածքային կատավարման ու ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցույամբ:

«Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:
Հանքագործների և մետալուրգների՝ անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեր երկիրն արդյունաբերության մեջ ավանդապես ունի լեռնամետալուրգիայի կայացած համալիր:
Հայաստանի ընդերքը հարուստ է բնական պաշարներով, եվ այդ հարստությունը հասանելի է դառնում միայն Ձեր պես արհեստավարժ մասնագետների շնորհիվ: Ընդերքի հումքային և տնտեսական ներուժի իրացումը, հանքարդյունաբերությունը և մետալուրգիան Հայաստանի տնտեսության էական մասն են կազմում: Ոլորտը շարունակաբար հուսալի ձեռքերում պահելու համար անհրաժեշտ է աչալուրջ լինել նաև նոր կադրերի պատրաստմանը, ովքեր փորձառու սերնդից ստացած գիտելիքներին կարող են ավելացնել նաև առաջավոր տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի կիրառումը:
Վստահ եմ, այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները: Դրանցով հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում կամրապնդվեն ձեռք բերված հաջողությունները և կարձանագրվեն նորերը: Շնորհակալություն հայտնելով Ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար՝ կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին