Կարևոր իրադարձություններ

Բնակարանում գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

21 Հուլիս, 2019 18:03
Բնակարանում գազի բալոնի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 21-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի մուտքի 13-րդ հարկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:44-ին, մարվել՝ 14:55-ին:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին