Կարևոր իրադարձություններ

Զելենսկին հայտնել է, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում

21 Հուլիս, 2019 16:28
Զելենսկին հայտնել է, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ վարչապետի պաշտոնում տեսնում է պրոֆեսիոնալ տնտեսագետի, ով քաղաքական անցյալ չի ունեցել, չի ղեկավարել կառավարություն կամ խորհրդարան եւ չի հանդիսանում որեւէ խմբակցության անդամ:

Այդ մասին, unian.net-ի տեղեկացմամբ, Զելենսկին հայտնել է լրագրողներին՝ մայրաքաղաք Կիեւի ընտրատեղամասում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո:

«Անկեղծ ասեմ, եւ դա որոշ մարդկանց կարող է դուր չգալ, ովքեր այսօր գնում են խորհրդարան, ես կարծում եմ, որ այդ մարդը պետք է լինի բացարձակ պրոֆեսիոնալ տնտեսագետ, ով քաղաքական անցյալ չունի»,-ասել է նախագահը:

«Ես շատ կուզեի, որ նա լինի բացարձակ անկախ մարդ: Ես այժմ անցկացնում եմ խորհրդակցություններ», — ավելացրել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում անցկացվում են Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մասնակցել է քվեարկությանը: Նա հայտարարել է, որ ընտրությունը կատարել է այն կուսակցության օգտին, որին շատ լավ է վերաբերվում:

 

Լրահոս

Դիտել ավելին