Կարևոր իրադարձություններ

Զելենսկին ուժեղ հրել է Պաշտպանության նախարարին. միջադեպը աղմուկ է բարձրացրել Ուկրաինայում (տեսանյութ)

20 Հուլիս, 2019 23:43
Զելենսկին ուժեղ հրել է Պաշտպանության նախարարին. միջադեպը աղմուկ է բարձրացրել Ուկրաինայում (տեսանյութ)

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը մեկնաբանել է միջադեպը, որը տեղի է ունեցել նախօրեին, երբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր զորամասերից մեկը:

Տեսանյութում երևում է, որ թե ինչպես է երկրի ղեկավարը լսում պաշտոնյաների զեկույցները: Այդ պահին նրանց է մոտենում պաշտպանության նախարարը, և կտրուկ շրջվելով, Զելենսկին նրան հրում է:

Պոլտորակը ետ է գնում և այնուհետև կանգնում նախագահի թիկունքում:

Միջադեպը հասարակական լայն արձագանք է գտել, շատերը քննադատել են Զելենսկու վարքագիծը, սակայն նախագահականից հավաստիացրել են. Զելենսկն նախարարին խնդրել է ընդամենը հեռու մնալ:

Պոլտորակը միջադեպի առթիվ նշել է, որ նախագահը ցանկանում էր շփվել տեղակալների հետ առանձին, այդ իսկ պատճառով իրեն խնդրել է մի վայրկյան նրանց մենակ թողնել:

 

Լրահոս

Դիտել ավելին