Կարևոր իրադարձություններ

Պուտինին հայհոյած սկանդալային լրագրողին չեն հեռացնի աշխատանքից

20 Հուլիս, 2019 22:17
Պուտինին հայհոյած սկանդալային լրագրողին չեն հեռացնի աշխատանքից

«Ռուսթավի 2» ՀԸ-ի նոր տնօրեն Պաատա Սալիան ՀԸ մուտք գործելուց անմիջապես հետո վստահեցրել էր անձնակազմին, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել որևէ մեկին, այդ թվում՝ «Պոստ Սկրիպտումի» սկանդալային հաղորդավար Գիորգի Գաբունիային, որ աշխարհին հայտնի էր դարձել ՀԸ-ի ուղիղ եթերում Պուտինին հայհոյելուց հետո:

 «Գաբունիայի դեպքում ես ոչ դեմ եմ, ոչ կողմ: Ես արդեն ասել եմ ու հաստատել դիրքորոշումս, որ բոլորը մնում են իրենց տեղերում: Դա Քիբար Խալվաշի՝ «Ռուսթավի 2»-ի նոր սեփականատիրոջ որոշումն է: Բոլորը, բացի Նիկա Գվարամիայից՝ ՀԸ-ի նախկին տնօրենից», – ասել է Սալիան:

Հիշեցնենք՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահի  հասցեին լրագրող Գաբունիայի հայհոյանքներից հետո, եթերում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նաև ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

Դրանից հետո «Ռուսթավի» 2-ի 9 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջել էր պաշտոնանկ անել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, որի վերջին հայտարարությունն անընդունելի է լրագրողական գործունեության տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

Լրահոս

Դիտել ավելին