Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կլուծարվի. «Aravot.am»

20 Հուլիս, 2019 21:47
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կլուծարվի. «Aravot.am»

Քիչ առաջ պարզ դարձան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցով կատարված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների փակ, էլեկտրոնային եղանակով հարցման արդյունքները: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հարցման արդյունքների մասին.

«Էլեկտրոնային մեյլով հարցմանը մասնակցելու վերջնաժամկետը լրանում էր այսօր՝ ժամը 18.00-ին:

Քիչ առաջ մեզ մեյլով տեղեկացրին, որ կենտրոնի հարցով հարցմանը մասնակցել է հոգաբարձուների խորհրդի անդամներից 20 հոգի և կենտրոնի փակմանը «կողմ» է քվեարկել 19 հոգի, մեկ հոգի՝ ձեռնպահ»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինքը մասնակցե՞լ է քվեարկությանը, Դավիթ Ափոյանը պատասխանեց.

«Ես և հոգաբարձուների խորհրդի այլ անդամներ, ենթադրում եմ նաև ուսանողներից մի քանիսը, չենք մասնակցել քվեարկությանը, քանի որ նիստի օրակարգը հաստատված չէր և օրակարգում ընդգրկված հարցերն անհրաժեշտություն ունեին քննարկման: Մենք առաջարկել էինք, որ  նիստը չեղյալ համարվի, հարցը դրվի ոչ թե հարցման կարգով, այլ մարդիկ գնան, նստեն, քննարկում լինի: Բացի դրանից պարոն Վաղարշյանը հրապարակել է  մի փաստ, որի հիման վրա իրավական օրինականության կասկածներ էր տալիս այս օրակարգով նիստի անցկացման վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք այս արդյունքները»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին