Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. Armtimes.com

20 Հուլիս, 2019 12:23
Հեղինակ՝ Armtimes.com
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. Armtimes.com

Կառավարության քայլը հասավ Շիրակի մարզ: Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Այն հստակ նպատակ ունի՝ տեղի եւ օտարերկրյա գործարարների միջեւ բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացմանը: Գյումրիում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցում է էքսպո-ցուցահանդեսին. գրում է Armtimes.com

Համաժողովը հնարավորություն է ստեղծել ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները եւ հստակ ոլորտային ներդրումային նախագծեր: Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են ոլորտային թիրախովորված ուղղություններ: Դրանք են՝ ՏՏ/արդյունաբերություն, Տուրիզմ եւ Գյուղատնտեսություն:

Համաժողովը մեկնարկեց Շիրակի մարզի արտադրանքների եւ ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով: 60-ից ավելի տաղավարներ պատմում եւ ներկայացնում են Շիրակի մարզում եւ Գյումրիում գործունեություն ծավալող 6 տասնյակի հասնող կազմակերպությունների եւ անհատների կողմից ներկայացվող արտադրանքների եւ ծառայությունների մասին:

Համաժողովի պաշտոնական մասին, որին ներկա են ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, մասնակցում է շուրջ 300 մարդ: Համաժողովին ներկա են արտերկրի 50, տեղի 150 գործարար, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական եւ հասարակական կառույցների պատասխանատուներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին