Կարևոր իրադարձություններ

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094 կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

19 Հուլիս, 2019 14:50
Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094 կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094 կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ:

 

Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և նշագծման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին