Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը. ՀՀ վարչապետ

19 Հուլիս, 2019 14:22
Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ հայկական բանակը լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը:

Այս մասին Փաշինյանն ասաց հուլիսի 19-ին Զինված ուժերի սպաների ու կուրսանտների հետ հանդիպման ընթացքում:

«Զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: Մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք առավելագույնս արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը ծառայությունից զորացրվելիս շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ ունենա, քան մինչև ծառայության զորակոչվելը: Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայոց բանակը հիմնական տեղն է, որտեղ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունները:

«Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդ, և Հայոց բանակը պետք է ձեզ օգնի այդ տաղանդը զարգացնել»,- նշեց վարչապետը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին