Կարևոր իրադարձություններ

Բաքվի շուկայի հավկիթից մարդիկ զանգվածային թունավորվել են

17 Հուլիս, 2019 17:07
Բաքվի շուկայի հավկիթից մարդիկ զանգվածային թունավորվել են

Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանում գտնվող «Մեյվելի» շուկայում զանգվածային թունավորում է գրանցվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Աղբյուրների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։

Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ առաջին շտապoգնության մեքենան դեպքի վայր է ժամանել 10:14-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկները թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացրել են մի մարդու: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժամը 10:52-ին երկրորդ կանչն է գրանցվել. այս անգամ երեք մարդ է հոսպիտալացվել:

Նրանց տեղափոխել են բժշկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունք։

Հայտնի է, որ տուժածները թունավորում են ստացել ձվի օգտագործումից: Վերջիններիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին