Կարևոր իրադարձություններ

Խուզարկել են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը. մանրամասներ

17 Հուլիս, 2019 15:28
Խուզարկել են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը. մանրամասներ

Երեկ խուզարկել են առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն, առգրավվել են նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնքվել է։

ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ,- այս մասին լուրեր տարածվեծ համացանցում:

«Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Shabat.am-ի հետ զրույցում  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանն ասաց.

«Այո՛ հաստատում եմ լուրը, խուզարկություն տեղի ունեցել է, մեզ մոտ քնվող քրեկան գործի շրջանակներում՝ առայժմ այսքանը կարող եմ ասել»:

Հարցին,  առգրավվե՞լ են Դավիթ Գրիգորյանի համակարգիչը, աշխատասենյակը կնքվել է,- Մարինե Օհանջանյանն ասաց,- այս մասով չենք մեկնաբանում:

Մանրամասներ պարզելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանի հետ , սակայն նա զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։ Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին»,– գրում է կայքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին