Կարևոր իրադարձություններ

Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը

17 Հուլիս, 2019 08:07
Հեղինակ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ նրա որդին հերքել էր հոր մահվան մասին լուրեը՝ նշելով, որ հայրը ծանր հիվանդ է, կոմայի մեջ է եւ կյանքի համար կռիվ է տալիս Բելգիայի հիվանդանոցներից մեկում:

 

Լրահոս

Դիտել ավելին