Զապորոժյեի շրջանի այգիներից մեկում շարքից դուրս է եկել շղթայաձև կարուսելը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են արգելափակված շուրջ 20 մետր բարձրության վրա:
Խափանման ժամանակ կարուսելի վրա եղել է 24 մարդ: Կարուսելի ընդհանուր բարձրությունը 57 մետր է։
Դեպքի վայր ժամանած փրկարարները նշել են, որ այդ բարձրության աշտարակ չունեն: Այգու աշխատակիցները ստիպված են եղել սեփական ուժերով իջեցնել մարդկանց:
Տեսանյութը՝ https://www.instagram.com/its_zp/?utm_source=ig_embed