Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի անտառներից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ. Ճանապարհին բռնվել է

16 Հուլիս, 2019 19:15
Դիլիջանի անտառներից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ. Ճանապարհին բռնվել է

Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, կեսօրից հետո «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ:

 

Լրահոս

Դիտել ավելին