Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիների վիճակի մասին ԱՆ մանրամասները

15 Հուլիս, 2019 18:08
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիների վիճակի մասին ԱՆ մանրամասները

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց  մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Երկուսն էլ ունեն դրական տեղաշարժի միտում:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացին ևս տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է կայուն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով:

Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 2 երեխան էլ տեղափոխվել են բաժանմունք: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն, մյուսինը` միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին