Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել (տեսանյութ)

14 Հուլիս, 2019 14:04
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են զորակոչվող երիտասարդների ավտոբուսին շարասյունով ուղեկցում: Թորոսյանն իր մտահոգությունն է հայտնել նման երևույթների մասին.

«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այց այսպես կոչված «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։

Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին, խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքեննաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։

Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս խախտել եմ ՃԵ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ դժբախտ պատահարներ չեն լինի»,- գրել է Թորոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին