Կարևոր իրադարձություններ

Թունիսի ափերի մոտ խորտակված նավի 82 ուղևորների մարմինները հայտնաբերվել են

14 Հուլիս, 2019 12:57
Թունիսի ափերի մոտ խորտակված նավի 82 ուղևորների մարմինները հայտնաբերվել են

Երկարատև որոնումներից հետո  Թունիսի ափերի մոտ հայտնաբերվել են խորտակված նավակի բոլոր ուղևորների մարմինները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ծովից դուրս է բերվել նավակի ուղևորների 82 դի: Փրկված 3 ուղևորները հայտնել են Թունիսի անվտանգության աշխատակիցներին, որ նավակում ընդհանուր առմամբ 86 մարդ է եղել:

Ի դեպ՝ ապօրինի ներգաղթյալների նավը խորտակվել էր հուլիսի 4-ին: Փրկվել էր ուղևորներից միայն 4-ը, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: 82 ուղևոր անհետ կորած էր:

 

Լրահոս

Դիտել ավելին