Կարևոր իրադարձություններ

Ծովագյուղ-Շորժա ճանապարհին BMW-ն գլխիվայր շրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

14 Հուլիս, 2019 10:04
Ծովագյուղ-Շորժա ճանապարհին BMW-ն գլխիվայր շրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

ԱԻՆ  «911» ծառայությանը հուլիսի 13-ին ժամը 20:49-ին տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին