Կարևոր իրադարձություններ

Երևանում կինը կորցրել է 500 000 դրամը և վախենալով հայտնել ամուսնուն՝ հայտարարել է, թե դրամապանակը գողացել են

13 Հուլիս, 2019 15:05
Երևանում կինը կորցրել է 500 000 դրամը և վախենալով հայտնել ամուսնուն՝ հայտարարել է, թե դրամապանակը գողացել են

Հուլիսի 12-ին, ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:
Այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամը կորցրել է և վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին