Կարևոր իրադարձություններ

Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց. Սուրեն Պապիկյան

12 Հուլիս, 2019 17:12
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց. Սուրեն Պապիկյան

Արարատի մարզի Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել։

Ավելի վաղ վարչապետը Սիս համայնքի բնակիչներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը:

Հիշեցնենք, որ Սիս համայնքի երեխաները վերջերս բողոքել էին, որ վարչապետը խոստացավ եւ չարեց։

Կառավարության նիստերից մեկում էլ վարչապետը դիմելով տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, նշել էր. «Պարոն Պապիկյան, համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են»։

Պապիկյանը խոստացել էր, որ այդ ճանապարհը առաջիկայում կասֆալտապատվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին