Կարևոր իրադարձություններ

«Հայբիզնեսբանկի» նախկին նախագահ Արա Կիրակոսյանն ազատ է արձակվել

11 Հուլիս, 2019 19:52
«Հայբիզնեսբանկի» նախկին նախագահ Արա Կիրակոսյանն ազատ է արձակվել

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ում անունը որոշ ժամանակ առաջ հոլովվում էր՝ որպես արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու, սերում է Հայաստանում համենայն դեպս մասնագիտական շրջանակներում հայտնի ընտանիքից։ Նրա հայրը՝ Գրիգոր Կիրակոսյանը, անվանի տնտեսագետ է, 1993-2006թթ. զբաղեցրել է այն ժամանակ հայտնի Ժողինստիտուտի, ներկայիս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Եղիշե Կիրակոսյանի եղբայրը՝ Արա Կիրակոսյանը, բանկային աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ վարչության նախկին նախագահ։ «Հայբիզնեսբանկ» ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու, «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով մեղադրանքով այս պահին իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում։

Արա Կիրակոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր էր ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Վերջինս այս գործով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:

325-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը:

Սակայն 2018թ. հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել է՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի, սակայն կարծես թե նոր իրողությունների պայմաններում «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահը դժվար թե ամբողջությամբ կրի իր պատժաչափը

 

Լրահոս

Դիտել ավելին