Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը համերգի են հրավիրում խորհրդարանի այգի

11 Հուլիս, 2019 16:54
Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը համերգի են հրավիրում խորհրդարանի այգի

ՀՀ Ազգային ժողովը և Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային ծրագրով, որի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:

Համերգը նվիրվում է Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Սիրով սպասում ենք Ձեզ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին