Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում հեղեղումներից զոհվել է առնվազն 25 մարդ

11 Հուլիս, 2019 16:22
Ռուսաստանում հեղեղումներից զոհվել է առնվազն 25 մարդ

Ռուսաստանում՝ Իրկուտսկի շրջանում, հեղեղումների զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 11 մարդ այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած:

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ բուժօգնություն է ստացել 486 մարդ, այդ թվում՝ 116 երեխա:

Հեղեղումներից տուժել են 107 բնակավայրեր, տարհանվել է մոտ 33 հազար մարդ, գրում է Ազատությունը:

Իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է, քանի որ ջուրը սկսել է նահանջել:

Ենթադրվում է, որ ավերիչ հեղեղումների հասցրած վնասը կազմում է 29 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է 454 միլիոն դոլարի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին