Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է . «Ժողովուրդ»

11 Հուլիս, 2019 08:24
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոս­տոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմ­բեր ամսից: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առա­ջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալուց: 

Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին