Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է

09 Հուլիս, 2019 18:05
Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է

 Համաձայն ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 627-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. դեկտեմբեր ամիս:

Ինչպես հայտնեցին սոցիալական ապահովության ծառայությունից, գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը գործատուներին և քաղաքացիներին  հորդորում է չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում (հղումը՝ http://www.ssa.am/?page_id=16760 ):

 

Լրահոս

Դիտել ավելին