Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է նետվել պատշգամբից

09 Հուլիս, 2019 17:21
Քաղաքացին փորձել է նետվել պատշգամբից

Հուլիսի 9-ին՝ ժամը 16:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 

Լրահոս

Դիտել ավելին