Կարևոր իրադարձություններ

ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ․ Դավիթ Անանյան

09 Հուլիս, 2019 12:18
ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ․ Դավիթ Անանյան

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ 2018 թվականի համեմատ՝  2019 թվականի առաջին կիսամյակում մոտ 56,4 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2018 թվականի առաջին 6 ամիսներին տպվել է 139 մլն 774 հազար ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 685 մլրդ դրամի շրջանառություն, իսկ արդեն 2019-ին տպվել է 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն,. «56 մլն հատ ավել կտրոններն ապահովել են 145 մլրդ 950 մլն դրամի հարկվող շրջանառություն: Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ ավելի քան 21 տոկոսի աճ»,-ասաց Անանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին