Կարևոր իրադարձություններ

Տղերքը ՌՈ-ի բակի լողավազանը լցրել, իրանց համար գարեջուր էին խում, լողանում. Կարպիս Փաշոյան

09 Հուլիս, 2019 12:04
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
Տղերքը ՌՈ-ի բակի լողավազանը լցրել, իրանց համար գարեջուր էին խում, լողանում. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես բանակում ծառայել եմ 2009/11թթ․։ Այն ժամանակ բոլորն էլ գիտեին, որ ռազմական ոստիկանությունում կարող են ծառայել միայն չափազանց հարուստ ընտանիքների և գեներալների երեխաները։ Այսինքն դա ծառայություն էլ չէր, քանի որ զինվորների զինվոր լինելու միակ ապացույցը համազգեստն էր։ Նրանք երբ ուզում քնում-արթնանում էին, երբ ուզում նախաճաշաշում էին, կարող էին նույնիսկ օրվա ընթացքում տուն էլ գնալ, միայն թե մի պայմանով․ գիշերվա անվանականչին պետք է ներկայանային, իսկ հետո՝ ըստ ցանկության։ 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ամենն այս հորինված հեքիաթ է, որը շրջանառվում էր զորամասերում դժվար ծառայություն ունեցող զինվորների կողմից։ Ես էլ այդպես կմտածեի, եթե աչքովս չտեսնեի։ 
Եվ այսպես, օրերից մի օր զորամասի հրամանատարությունը որոշեց ինձ կուբախտ ուղարկել, որը գտնվում էր ռազմական ոստիկանության հենց ներսում։ Շենքում զինվորական համազգեստով 10-15 տղերք կային, ճաշարան գնալ-գալուց անընդհատ տեսնում էի, բայց այդպես էլ գլխի չէի ընկնում, թե ովքեր են։ 
Ավելի ուշ խցակիցս բացատրեց, թե ովքեր են այդ տիեզերական երանության մեջ գտնվող զինվորները։ 
Բայց սա դեռ ամենը չէ։ Իմ խցի պատուհանը նայում էր ՌՈ-ի ներսի բակին։ Հենց այդ նույն գիշերը նառի վրա պառկած փորձում էի աչք կպցնել, մեկ էլ հանկարծ բարձր գոռոցներ ու ջրի չպչպոց լսեցի։ Բարձրացա, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում ու մեկ էլ ի՞նչ, զարմանալի տեսարան էր սպասվում։ Տղերքը ՌՈ-ի բակի լողավազանը լցրել, իրանց համար գարեջուր էին խում, լողանում, քցվում ջուրը և այսպես շարունակ, մնացածն արդեն իսկ պարզ է։ 
Ճիշտն ասած էդ պահին սիրտս ահավոր լցվեց, ծարավ էի, սոված, անլվա, կեխտոտ ու ամենահետաքրքիրն այն էր, որ ինձ կուբախտ էին բերել հենց գարեջուր խմելու համար, ինչը բնականաբար խստիվ արգելվում էր զորամասի տարածքում։

Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս ամենը հիշեցի։ Վերջերս տեղեկություն շրջանառվեց, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ծառայել է ռազմական ոստիկանությունում և ծառայության հետ զուգընթաց նաև սովորել համալսարանում։ Այդպես էլ ոչ ոք չկարողացավ հստակ պատասխան գտնել այս անհասկանալի գլուխկոտրուկի համար։ 

Իհարկե ես չեմ փորձում տարիներ առաջ իմ տեսածի ու լսածի հիման վրա մեղադրել այդ պաշտոնյային, քանի որ որևէ առարկայական փաստ չունեմ։ Պարզապես ռազմական ոստիկանություն բառակապակցությունը երջանիկ հիշողություններ առաջացրեց։ Իսկապես երջանիկ, քանի որ կարոտում եմ բանակը, կարոտում եմ կուբախտն ու խցի տղերքին»։

 

Լրահոս

Դիտել ավելին